Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք

Similar presentations


Presentation on theme: "Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք"— Presentation transcript:

1 Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Բարեկամություն» ճամբար Հունիսի Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք Սեպտեմբերի 16-ին հրապարակեցի սովորողների տարատարիք խմբերի համար անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի կազմակերպման նախագիծը:

2 Ի՞նչ է ֆլեշմոբը Ֆլեշմոբը հանպատրաստից հանրային կատարում- ներկայացում է, որը հայտնվում է հանկարծակի, չսպասված՝ մեկ մարդու նախաձեռնությամբ, այդ պահին իր տրամադրության և երևույթների համընկումով ու հոգեկան մեծ վերելքի առկայությամբ նա սկսում է պարել: Այդ ոգևորությունը, տրամադրությունը փոխանցվում է ներկա գտնվող մեկ այլ մարդու, երրորդին, չորրորդին: Որոշ ժամանակ հետո արդեն պարում են հարյուրից ավելի մարդիկ: Մարդիկ հրճվում ու զարմանում են, որ այդ պահին պարում են: Օրինակ՝ հունական «Սիրտակի» պարի ֆլեշմոբ Օտտավայում.

3 Ուսումնական ֆլեշմոբի նպատակը
Հանրակրթական դպրոցի ուսումնական առարկաների բովանդակությունը որքան հնարավոր է մոտեցնել սովորողի կյանքին՝ հետաքրքիր, մատչելի, ամենօրյա կյանքի հետ առնչվող խնդիրների լուծում պահանջող գործնական կարողություններ զարգացնող առաջադրանքներով: (աղի 5%-անոց լուծույթի օրինակը,)

4 Ֆլեշմոբների կազմակերպումը կրթահամալիրում
Ֆլեշմոբներն ամենամսյա են և կազմակերպվում են առցանց: Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված է տարբեր ուսումնական առարկաների ֆլեշմոբների անցկացման ժամանակացույցը տվյալ ամսում: Առաջադրանքները կազմվում են Google որոնողական համակարգի ձևաթղթերի վրա: Յուրաքանչյուր առաջադրանք հղումով կապվում է իր պատասխանների համար նախատեսված ձևաթղթի հետ, որը Excel ծրագրով է: Երբ սովորողը բոլոր հարցերին պատասխանում է, սեղմում է Submit կոճակը և Google Drive-ի էջում դասավանդողն ունենում է ֆլեշմոբի բոլոր մասնակիցների պատասխանները մի Excel ֆայլում:

5 Ամենամսյա գործող ֆլեշմոբները կրթահամալիրում
Հայոց լեզվի Մաթեմատիկայի Բնագիտության Անգլերենի Ռուսերենի Պատմության Շախմատի

6 Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբներ
սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին: Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբներ

7 Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում անգլերեն են սովորում և կազմվում են սովորողների անգլերենի գիտելիքներն ու կարողությունները ստուգող հարյուր հազարավոր հարցաշարեր և առաջադրանքներ: Մեր կրթահամալիրի անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքները իրենց բովանդակությամբ եզակի են, քանի որ ստեղծված են լեզվի իմացության միայն հաղորդակցական սկզբունքով:

8 Մի բան քաղաքավարի ուզելը, տալը, վերցնելն ու շնորհակալություն հայտնելը, շնորհակալության պատասխանը:
Օգնություն ծնողներին, տատիկ-պապիկներին, երբ անհրաժեշտ է լինում թարգմանել մի որևէ նախադասություն անգլերենից հայերեն: Մի որևէ իրադրության մեջ հայտնված ընկերոջը խորհուրդ տալը: Ճանապարը հարցնելը և բացատրելը: Մի որևէ իրավիճակում անծանոթին դիմելը և պատասխանելը: Զարմանք, համաձայնություն, անհամաձայնություն արտահայտելը: Ի՞նչ են սովորաբար խոսում սեղանի շուրջը ճաշելիս: Ահա այսպիսին են հաղորդակցական առաջադրանքների տեսակները, որոնք գրեթե չկան գիտելիքներ ստուգող սվորական հարցաշարերում, առաջադրանքներում: Հոդված Դպիրում. «Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները» «The English Flash Mob Tasks»

9 Անգլերենի ֆլեշմոբներն ըստ ամիսների
Սեպտեմբերյան ֆլեշմոբ Հոկտեմբերյան ֆլեշմոբ Նոյեմբերյան ֆլեշմոբ Դեկտեմբերյան ֆլեշմոբ Հունվարյան ֆլեշմոբ  Փետրվարյան ֆլեշմոբ Մարտյան ֆլեշմոբ Ապրիլյան ֆլեշմոբ Մայիսյան ֆլեշմոբ Հունիսյան ֆլեշմոբ

10 Ֆլեշմոբների արդյունքները ըստ ամիսների
Սեպտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները Հոկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները Նոյեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփումը: Դեկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքները Հունվարյան ֆլեշմոբի արդյունքները Փետրվարյան ֆլեշմոբի արդյունքները Մարտյան ֆլեշմոբի արդյունքները Ապրիլյան ֆլեշմոբի արդյունքները Մայիսյան ֆլեշմոբի արդյունքները Հունիսյան ֆլեշմոբի արդյունքները

11 Սիրելի Սանտա, եթե քո մտքով անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ
Ամփոփելով այս ցուցադրությունը՝ տեղին է այստեղ մեջբերել դեկտեմբեր ամսին Դպիրում հրապարակված իմ հոդվածի գլխավոր միտքը. «Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին»: Ֆլեշմոբներում գրված տեքստերի մեծ մասը հենց այդպիսի բնակտորներ են, որովհետև դրանք խմբագրված չեն: Երևանի և Հանրապետության այլ մարզերի, Արցախի, Վրաստանի դպրոցներից ժամանած «Բարեկամություն» ճամբարի մասնակիցներին առաջարկում եմ տեղերում տեղեկացնել սովորողներին մեր կրթահամալիրում իրականացվող ֆլեշմոբների մասին՝ դրանցում նրանց հնարավոր մասնակցության համար: Այդ ձևով նույնպես կամրապնդվեն մեր բարեկամության կամուրջները:


Download ppt "Ֆլեշմոբները որպես լրացուցիչ կրթության կազմակերպման գործիք"

Similar presentations


Ads by Google